Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. խոսնակ
«Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար»,-ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նա նշել է. «Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»։
Հիշեցնենք, որ ԱԺ միջանցքում այսօր անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս էին հանել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին:
Իսկ մինչ այդ ելույթի ժամանակ նա ասել էր, որ ամաչում է, որ ԱԺ ամբիոնը ղեկավարում է մարդ, ով թքում է քաղաքացու դեմքին. «Ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, որ կարող է ղեկավարել մեկը, շատ ճշգրիտ, համոզիչ ձևակերպում է տրվել, այցեքարտով ինչ-որ մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով ապրող, վարձատրվող թիկնապահներին հրահանգի բռնել քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա։
Էտ տղան, էտ մարմնավաճառը չի թքել Կարենի վրա, թքել է մեզանից յուրաքանչյուրի դեմքին, թքել է մեր պետության, իր թիմակիցների դեմքին, և մենք պետք է ազատվենք սրանից և այդ վիժվածքից։
Ես միշտ կլինեմ առաջին շարքում, որտեղ իսկապես անկեղծորեն խնդիր կդրվի այս ազգակործան պատուհասներից ազատվելու հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ միջանցքում քաշքշոց եղավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև
- ԱԺ դահլիճը լեցուն է. Ովքե՞ր են մասնակցում լսումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին