Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար
«Ներկայացված նախագիծը Ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության նախագծի մշակման մասին է, և այս նախագծով առաջարկում ենք այդ ծառայությունները ձեռք բերել իտալական «Սիստեմատիկա» ընկերությունից»,-կառավարության նիստում զեկուցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով մեկ անձից գնման ընթացակարգով գործընթացի մասին որոշման նախագիծը:
Նա նշեց, որ այդ ընկերությունը ոլորտում հայտնի կազմակերպություն է, և,որ առաջադրանքի շրջանակներում նախատեսվում է ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որոնք կօգնեն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը:
«Ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության պլանը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն, և այս նախագծի շրջանակներում մենք արդյունքում ակնկալում ենք ստանալ տրանսպորտի և շարժունության մաստեր պլանը, որը կընդգրկի բոլոր այն գործողությունները, որոնք ներառելու են բոլոր հնարավոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը և այդ իմաստով՝ նաև ծրագրի ռազմավարությունը»,-հայտնեց Անդրեասյանը:
Նախարարաը տեղեկացրեց,որ առանձին արդյունք է ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը:
«Շատ կարևոր է, որ այս առաջադրանքի շրջանակներում իրականացվելու է նաև երկաթուղու նախնական տեխնիկատնտեսական վերլուծություն, որը թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով»,- հայտնեց նախարարաը և տեղեկացրեց,որ ծրագրի իրականացման ժամանակահատվածը ութ ամիս է:
Հարակից հրապարակումներ`
- Ակադեմիական քաղաքի կլաստերի համատեքստում միավորվեց Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան
- Ահազանգ. Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցները ողբալի վիճակում են
- Փաշինյանը ներկայացրել է ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը