Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ազգային ժողովում է՝ մասնակցելու «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին, որի ընթացքում կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Նախքան լսումները, լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործման ընթացք է։
«Մարդիկ պետք է պատկերացնեն, թե ինչ իրական վիճակում ենք գտնվում»,- նշեց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր անդամներին հանցակից է դարձնում բոլոր գործընթացներին։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին ու դրանից հետո բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել, որոնք աղետալի փաստաթղթեր են, մեր պետության համար չափազանց կարևորություն ունեցող փաստաթղթեր են։ Դրանցից մեկով Արցախն է հանձվել։ Ոչ մեկը ոչ բերվել է Սահմանադարական դատարան, ոչ Ազգային ժողով, որևէ ընթացակարգով չի եղել, եղել է մեկ հոգու ստորագրությամբ։ Այս ամբողջ գործընթացները, ինչ տեղի են ունեցել, հասել են մի հանգրվանի, որով այս մարդը, որը դեռևս կառավարության ղեկավարն է, բոլորին ներգրավում է իր հանցանքի մեջ, որպեսզի միայնակ հանցագործ չլինի, բոլորը հանցակից դառնան»։
«Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի մեր պետականության կորստի վերջնականացումը։ Այն մտածումները, թե սկսեցինք, բայց կորցրեցինք, չհաջողեցինք Կիրանցի, Ոսկեպարի խնդրով, դա ճիշտ է՝ այդքանով սահմանափակված, բայց մնացած մեծ գործընթացները, որոնք տեղի են ունենում, բոլորը եթե վերջնականապես չեն կասեցվել, դանդաղել են, հետաձգվել են»։
Ըստ Սրբազանի, քանի այս իշխանությունները կան, պատերազմի սպառնալիքը մշտապես առկա է. «Այս մարդիկ անընդհատ խոսել են խաղաղության մասին, որը մուրացիկ խաղաղություն է։ Ոչ բանակցություններ կան, ոչ միջնորդավորված, երաշխքիներով գործընթաց, կա պարտադրանք-հարկադրանք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան