Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր մարդկային տկարությունների, շահերի, խարդավանքների»,-հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ։
Նրա խոսքով, պայքարն այս անպատիվ ընթացքն ի վերջո կանգնացնելու և պետականությունը վերականգնելու մասին է։
«Այո, մենք այս պահին չհաջոցեղինք հաննելու Կիրանց, Ոսկեպար հատվածում աղետը, սակայն կարծում եմ, որ գոնե այս ընթացքում հաջոցեղինք ինչ-որ իմաստով կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացը, քրը պարունակում էր այսպես կոչված անկլավների հանձնումը, նոր տարածքների զիջումները»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազան պայքարի առաջնորդն ընդգծեց, այն, ինչ տեղի է ունենում Հայասանում չլսված ու չտեսնված բան է։
«Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին։ Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագաիր» կուսակցության ոչ շարքային անդամների ճակատագիրը, ոչ պատգամավորների ու կառավարության անդմաների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների և գործիքների ճակատագիրը՝ ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայասըանում գործող դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, սակայն կարող եմ ասել, որ ինձ հուզում է «Քաղաքացիական պայանագիր» ընտրած 680 հազար մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիիրը հանձնողների պիտակավորումը և մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավաիրքի իրական չափերն ու պատկերը, որն անխուսափելի կերպով բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, վայրագության տարբեր աստիճաններով»,-ասաց Սրբազանն իր ելույթում։
Անդրադառնալով Փաշինյանին՝ Բագրատ Սրբազանը մասնավորապես նշեց. «Քաղաքական, հանրային, ռազմական, դիվանագիտական, քաղաքական բարոյականության, առաջնորդության առումներով ամբողջությամբ սնանկ վարչապետ։ Հոգիդ զղջալ չգիտի, բայց հոգիդ էլ չկա, որ զղջա, որովհետև դա էլ է սնանկ»։
Սրբազանի խոսքն ամբողջությամբ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան