Գասպարյանը՝ Փաշինյանին. Մինչ տիկ-տոկներում ճամարտակելը, հիշիր՝ ազգային երազանք ունենալը մեզնից ոչ ոք չի կարող խլել
«Մինչ տիկ-տոկներում պետության ու պետականության մասին ճամարտակելը, ցածրորակ ներկյացումներ անելը, հիշի՛ր՝ ազգային երազանք ունենալու իրավունքը մեզնից ոչ ոք չի կարող խլել։ Պինդ եղեք»,-ԱԺ-ում լսումների ժամանակ այսպես ամփփոեղ իր ելույթը Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։
Ելույթն արժանացավ ծափահարությունների։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ քննարկելու խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Աբրահամ Գասպարյանն ասաց՝ պետությունը հայրենիք դարձնելու տեսլականի ծննդականն է Անկախության հռչակագիրը։
«Չմոռանանք՝ հռչակագրից կամ նրա գաղափարաբանական առանցքային դրույթներից հրաժարվելը բացելու է անվտանգային վակուումի, անկառավարելի քաղաքական քաոսի, քաղաքացիական ծայրահեղ անհանդուրժողականության մահաբեր դռները և ընկալվելու է որպես անորոշության ազդանշան՝ խաթարելով տարածաշրջանային դիվանագիտական գործընթացները՝ վիճարկելի դարձնելով կայուն, երկարատև ու համապարփակ խաղաղության անվտանգ երաշխավորումը։ Նման արկածախնդիր ու անհեռատես քայլը Թուրքիան օգտագործելու է՝ էլ ավելի ընդլայնելու իր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ազդեցութունը տարածաշրջանում»,-ասաց Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ միջանցքում քաշքշոց եղավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև
- Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան
- ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, իսկ դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան
- Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան
- Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան