Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է լատվիացի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․
«Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
Կիսաեզրափակիչում հայ մարզուհին մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն հաղթեց 5:0 հաշվով:
Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ: Երեկոյան ռինգ դուրս կգան տղաները, այստեղ մենք ունենք 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան