Տնտեսություն 15:00 17/10/2024 Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է անհապաղ ճշտի՝ ռուսական շուկայից հանված հավելումներն առկա՞ են հայաստանյան շուկայում

«Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումները միշտ մեր երկրում եղել են կռվախնձոր, չգիտես ինչու, բոլորը մոտիվացաված են եղել այդ հավելումները ստուգել, տարբեր մարդիկ, կառույցներ կարծել են, որ դրա պատճառը կոռուպցիոն մեծ ռիսկերն են ու փող աշխատելու ցանկությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով  Ռոսպոտրեբնադզորի տարածած հաղորդագրությունը։



Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ Ռոսպոտրեբնադզորը ապրանքների պետական գրանցման վկայագրերի միասնական ռեգիստրի մոնիտորինգի ժամանակ հայտնաբերել է  Հայաստանի լիազոր մարմինների կողմից գրանցված 48 կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության օրենսդրության ակտերի պարտադիր պահանջներին։

«Պետք է հասկանալ, այն հավելումները, որոնք ռուսական ցանցից հանվել են, մեր շուկայում կա՞ն, թե՞ չկան, քանի որ կան հավելումներ, որոնք մեզ մոտ գրանցվում են, բայց վաճառվում են  միայն Ռուսաստանում, կան հավելումներ էլ, որոնք վաճառվում են նաև մեր երկրում։ Եթե կան այդ հավելումները, պետք է կասեցվի դրանց շրջանառությունը։  Պետական լիազոր մարմինները պետք է առաջին հերթին պարզեն՝ ո՞ր հավելումների մասին է խոսքը, որպեսզի մեր սպառողները դրա հետ կապված խնդիր չունենան»,-ասաց Պիպոյանը։

Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին  տեղեկատվությունը ռուսական կողմն ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելու և ապրանքների պետական գրանցման տրված սերտիֆիկատների վավերականությունը ստուգելու, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ հարցումներ է արել էկոնոմիկայի նախարարություն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Խոստացել են հարցերին պատասխանել ավելի ուշ։

ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ հավելումները գրանցվում են լաբորատորիաների կողմից, իսկ ՍԱՏՄ-ում արդեն գրանցված հավելումները մուտք են արվում ռեեստր։

Մինչ Էկոնոմիկայի նախարարությունը կարձագանքի խնդրին,  ՀԿ նախագահն ընդգծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որտեղ հավելումների արտադրության ոլորտում գործող ընկերությունների պետական գրանցում անում են  նաև մասնավոր ընկերությունները, որոնք հավատարմագրվել են պետական մարմնի կողմից։

«Պետությունն այդ գործառույթը լիազորել է նաև մասնավորին։ Ավելին, պարբերաբար ահազանգեր են եղել այդ թվում ռուսական կողմից, որ շատ ընկերություններ, որոնք չեն կարողանում դրսում գրանցում անցնել, այսինքն խնդիր ունեն, Հայաստանում կարողանում են գրանցվել։ Իսկ դա կարող է լինել երկու դեպքում՝ երբ ավելի հեշտ է գործընթացը և կա կոռուպցիոն ռիսկ»,-ասաց նա։

Բաբկան Պիպոյանի խոսքով, էկոնոմիկայի նախարարությունն անհապաղ պետք է հանրայնացնի այն ընկերությունների անունները, որոնց գրանցած ապրանքը խնդիր ունի, ինչից հետո պետք է իրականացնի հիմնարար հետազոտություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվում  պետական գրանցման իրավունք ունեցող ընկերությունների հավատարմագրումը, ինչպես են այդ ընկերություններն իրականացնում գրանցում։

«Պետք է  էկոնոմիկայի  նախարարությունը վերանայի հավատարմագրման ողջ շղթան, չափանիշները միասնական են ԵՏՄ անդամ երկրների համար, ուղղակի պետք է պատշաճ վերահսկողություն։ Պետք է հասկանալ, թե շղթայի ո՞ր օղակում է  խնդիրն առաջանում՝ մասնավո՞ր, թե՞ պետական, պետք է հանրայնացնել խնդիրը եթե անգամ պետական հատվածում է, թե չէ ունենք դառը փորձ, երբ ձեռնտու է՝ հանրայնացվում է, երբ ձեռնտու չէ՝  դրա մասին լռում են։  Նաև ռեսուրսների գնահատում պետք է արվի, դրա արդյունքում եզրակացություններ արվեն ու պատշաճ քայլեր ձեռնարկվեն»,-ասաց Պիպոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:04
Որոնք են անեմիայի նշանները. Պարզաբանում է մասնագետը
Անեմիան կլինիկա-հեմատոլագիական համախտանիշ է, որը բնորոշվում է հեմոգլոբինի նվազումով արյան ծավալի միավորում: Արյունաբան Նատա Մելքիկյանը նշում է,...
Աղբյուր` Panorama.am
17:03
2025 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակում չի կարող գերազանցել 750 հզ դրամը՝ նախկին 1.5 մլն դրամի փոխարեն
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ամաչում եմ, որ ԱԺ ամբիոնը ղեկավարում է մարդ, ով թքում է քաղաքացու վրա. Ռուբեն Հակոբյան
«Երեկվա երեխան չեմ, հասկանում եմ՝ ինչ եմ ասում, այո, մահապարտների ջոկատներ պետք է կազմակերպել և վռնդել սրանց իշխանությունից»։
Աղբյուր` Panorama.am
16:38
Մանրամասներ՝ Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև Արարատ Միրզոյանը
Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Փաստաբանի ահազանգը. Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է՝ միայնակ պահում են «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային բաժանմունքում
«Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է, ինչ ապօրինի և միայնակ պահում են ՀՀ ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
16:24
Երևանում ծառը կոտրվել և ընկել է «BMW»-ի ու «Nissan»-ի վրա
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բայրոնի փողոցի թիվ 4 շենքի...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ավտոլվացման կետի աշխատակիցների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հոկտեմբերի 15-ին, ժամը 14.36-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով գնալն ուղղակի ինքնասպանnւթյnւն է. Մետաքսե Հակոբյան
«Միշտ ստիպված ենք լինելու ապրել Ադրբեջանի հետ հարևանությամբ, որը միշտ էլ փորձելու է  վերացնել մեզ»,-ԱԺ-ում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
16:02
Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. խոսնակ
«Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական...
Աղբյուր` Panorama.am
16:00
Գասպարյանը՝ Փաշինյանին. Մինչ տիկ-տոկներում ճամարտակելը, հիշիր՝ ազգային երազանք ունենալը մեզնից ոչ ոք չի կարող խլել
«Մինչ տիկ-տոկներում պետության ու պետականության մասին ճամարտակելը,  ցածրորակ ներկյացումներ անելը, հիշի՛ր՝ ազգային երազանք ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:55
Նիկոլը ևս կարող էր շարունակել Սերժ Սարգսյանի արդյունավետ արտաքին քաղաքականությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար
 «Ներկայացված նախագիծը Ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության նախագծի մշակման մասին է, և այս նախագծով առաջարկում ենք այդ...
Աղբյուր` Panorama.am
15:12
ԱԺ միջանցքում քաշքշոց եղավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև
Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրադարանակլն լսումնների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Էկոնոմիկայի նախարարությունը պետք է անհապաղ ճշտի՝ ռուսական շուկայից հանված հավելումներն առկա՞ են հայաստանյան շուկայում
«Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումները միշտ մեր երկրում եղել են կռվախնձոր, չգիտես ինչու, բոլորը մոտիվացաված են եղել այդ հավելումները...
Աղբյուր` Panorama.am
14:58
Առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է, ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն. Անդրեասյան
«Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան
«Չի կարող մի պարանոիդալ իշխանություն դնել պետության վերջակետը։ Չի կարող, չի լինելու։ Նիկոլիզմը կազմաքանդող, պետականաքանդ աղանդ է, որի դեմ պետք է պայքարել»։
Աղբյուր` Panorama.am
14:38
Թող իրենց գնահատականներն իրենց պահեն. Կարեն Սարգսյանն իրեն Սուրիկ Խաչատրյանի հետ համեմատողին
«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան և ես որևէ մեկին նման զանգ չեմ կատարել, խնդրում եմ հարցի հասցեատերին փոխեք»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
14:31
Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան
«Գլոբալ «Պատերազմի կուսակցությունը» կամ այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքը տեղական նշանակության խամաճիկներ ունի, որոնք իրենց...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ռոսպոտրեբնադզորը հայտնել է Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին
Ռոսպոտրեբնադզորը մոնիտորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (БАД) շուկայում։ Շրջանառությունից հանվել է ավելի քան 118 հազար փաթեթ:...
Աղբյուր` Panorama.am
14:05
ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, իսկ դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան
«Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ ուղղակորեն արձանագրվում է, որ Հայաստանի սահմանադրական, իրավական համակարգի մաս չի...
Աղբյուր` Panorama.am
13:57
Քաղաքագետ. Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մարտունակ բանակ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի, «եթե մեր ազգային անվտանգության առաջին երաշխիքը...
Աղբյուր` Panorama.am
13:46
Չէ, մտավախություն չունեմ. Ավանեսյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու մասին
«Չէ, մտավախություն չունեմ»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Կառավարությունը հաստատեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը
 «Ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝...
Աղբյուր` Panorama.am
13:11
ԱԺ դահլիճը լեցուն է. Ովքե՞ր են մասնակցում լսումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱԺ նիստերի դահլիճն այս պահին լեցուն է։  Ինչպես արդեն նշել ենք,  «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան
«Դու խախտո՞ւմ էիր սահմանադրական կարգը, երբ հայտարարում էիր «Արցախը Հայաստան է և վերջ», թե՞ դու խախտում ես սահմանադրական կարգը հիմա՝ ասելով, որ Անկախության հռչակագրի վրա հենման տեղ չկա»։
Աղբյուր` Panorama.am
13:03
Կառավարությունը քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու տուրքերը բարձրացրեց համապատասխանաբար 50 և 150 հազար դր
 «Նախագծերի փաթեթի նպատակը քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացումն է, որը...
Աղբյուր` Panorama.am
12:50
Տոներին ընդառաջ ՆԳՆ-ի հորդորը
Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես
Աղբյուր` Panorama.am
12:36
Հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի. Նիկոլ Փաշինյան
«Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված արձանագրման համաձայն, սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}