Կառավարությունը քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու տուրքերը բարձրացրեց համապատասխանաբար 50 և 150 հազար դր
«Նախագծերի փաթեթի նպատակը քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացումն է, որը կապահովի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչն էականորեն կբարելավի գործընթացների արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը»,-կառավարության նսիտում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ զեկուցելով օրենքի նախագիծը:
Նա զեկուցեց, որ օրինագիծ սահմանվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգը:
Ղազարյանի խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, որից հետո ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ստուգելու է դրանց ամբողջականությունը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերն անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
«Ընդ որում՝ հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիություն դադարեցնող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ ՊԵԿ, ՊՆ, Ոստիկանություն, ԱԱԾ և այլն, իրականացրել էլեկտրոնային եղանակով՝ էականորեն դյուրացնելով վարչարարությունը»,- հայտնեց ՆԳ նախարարը:
Նա նշեց,որ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը դեռ պահպանվելու է՝ հաշվի առնելով անվտանգային հանգամանքների ստուգման և անձի առաջնային նույնականացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը, իսկ նախատեսվող կարգավորումները ոչ միայն արագացնում են քաղաքացիության գործերի քննությունը, այլև պարզեցնում են վարչարարական գործընթացները։
Հայտնելով, որ նախագծով առաջարկվում է վերանայել ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը՝ Ղազարյանն ասաց. «Առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիություն դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը՝ սահմանելով 50 հազար և 150 հազար ՀՀ դրամ, համապատասխանաբար 1000 և 25000 դրամի փոխարեն: Այս մասով գործող տուրքերը չափերը սահանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայումների չեն ենթարկվել»:
Նախարարը նշեց, որ պետական տուրքի վերանայումը չի տարածվի փախստականների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվողների նկատմամբ:
«Առաջարկվում է փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից, ինչը դրականորեն կանդրադառնա թե՛ տվյալ անձանց, թե՛ ՀՀ միջազգային վարկի վրա»,-հայտարարեց Ղազարյանը՝ հավելելով որ օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո 10 ամիս անց՝ պայմանավորված տեխնիակկան նախապատրաստական աշխատանքներով:
Հարակից հրապարակումներ`
- Հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի. Նիկոլ Փաշինյան
- Նարեկ Սամսոնյան. Նիկոլի ու իր «փայլուն» դատախազ-քննիչների երկնած գործը էն աստիճանի աբսուրդ ա, որ անգամ իր հովանավորները չեն կարողանում դա անտեսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան