Թող իրենց գնահատականներն իրենց պահեն. Կարեն Սարգսյանն իրեն Սուրիկ Խաչատրյանի հետ համեմատողին
«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան և ես որևէ մեկին նման զանգ չեմ կատարել, խնդրում եմ հարցի հասցեատերին փոխեք»,-կառավարության շենքի դիմաց ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա զանգել է ՔԿ-ի նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Մարզպետը հավելեց, որ տեղյակ չէ, թե նման հարցերով մարզից ովքեր են դիմել Քյարամյանին և ինքը պատասխանում է միայն իր փոխարեն։
Նա նաև չհամաձայնեց գործարարի՝ հրապարակայնորեն իրեն ուղղված այն որակավորման հետ, ըստ որի Գեղարքունիքի մարզում նոր Սուրիկ Խաչատրյան է հայտնվել ի դեմս Կարեն Սարգսյանի և որ առանց իր «դաբրոյի» ո՛չ դատախազներն են աշխատում, ո՛չ իրավապահ մարմինները։
«Նախ ասեմ, որ ինքը մեր մարզի բնակիչը չէ և երկրորդ՝ թող իրենց գնահատականներն իրենց պահեն»,- ասաց Սարգսյանը և բացատրեց, որ բողոքող քաղաքացին փորձել է ոռոգման ջրագիծ քանդել, որի տակ 1000 հա հողատարածք կա և չի ունեցել սեփականության իրավունք, այլ տիրապետել է սերտիֆիկատների, որոնք ստացել է նման գործունեություն ծավալելուց հետո միայն,ինչի պատճառով էլ գործը գտնվում է դատարանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան