Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱU-ի ղեկավար Սինվարի սպանությունը
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը։
«Իսրայելի Պաշտպանության ուժերը և Անվտանգության գլխավոր ծառայությունը հաստատում են, որ մեկ տարվա հետապնդումից հետո, երեկ՝ 16 հոկտեմբերի, 2024 թ., Իսրայելի հարավային հրամանատարության զինվորները գործողության ընթացքում Գազայի հատվածի հարավում սպանել են «Համաս» կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարին Յահյա Սինվարը ծրագրել և իրականացրել է հոկտեմբերի 7-ի ջարդը, քարոզել է իր մարդասպան գաղափարախոսությունը և՛ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում, և պատասխանատու է բազմաթիվ իսրայելցիների սպանությունների և առևանգումների համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
- Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել
- Գազայի հատվածի մզկիթի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի զոհերի թիվը հասել է 21-ի
- Իսրայելական զորքերը Գազայի հատվածում գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոմեքենան
- ՀԱՄԱՍ-ը քաղբյուրոյի նոր ղեկավար է ընտրել