Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան
«Ամոթ է, անարժանապատիվ է, որ այսօր մենք այստեղ քննարկում ենք սեփական իշխանություններից Անկախության հռչակագիրը փրկելու, պաշտպանելու հարցը»,- ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ առավոտյան մինչև ԱԺ գալը ուսումնասիրել է ադրբեջանական մամուլը. «Հեգնանք, ամոթանք, մեջբերեմ ադրբեջանցի հայտնի բլոգերներից մեկին՝ «գնում են սեփական հռչակագիրը պաշտպանելու, մեկ է չեք պաշտպանելու, քանի կա Նիկոլը, սահմանադրական հանրաքվեով դուք Անկախության հռչակագիրը հանելու եք ձեր Սահմանադրությունից»։
«Քանի կա այս իշխանությունը, ամեն օր մենք ականատես ենք լինելու սահմանադրական կարգի տապալմանը։
Մարդն, Ալմաթիի հռչակագիրը գրկած, Պրահայում հանձնեց մեր հայրենիքը, Արցախը, Ալմաթիի հռչակագիրը բերեց Սահմանադրական դատարան, ինչ որ կանոնակարգի հիմքում դրվեց, որից հինգ օր հետո Ադրբեջանը թքեց Ալմաթիի հռչակագրի վրա՝ հայտարարելով, որ Ալմաթիի հռչակագիրը չի կարող որոշել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը։ Այն, ինչ մենք ասում էինք մշտապես։
Չի կարող մի պարանոիդալ իշխանություն դնել պետության վերջակետը։ Չի կարող, չի լինելու։ Նիկոլիզմը կազմաքանդող, պետականաքանդ աղանդ է, որի դեմ պետք է պայքարել։
Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում»։
Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են «Հայաստան» խմբակցության հրավերով, որի ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, իսկ դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան
- Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան
- Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան