Մեկն արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ, էն մյուսն էլ սանրվածքի կամ ականջին օղ կախելու պատճառով. Փաշինյան
«Համոզված եմ, որ աղքատության ուսումնասիրության դեպքում նվազագույնը 80 %-ի մոտ մենք կհանգենք եզրակացության, որ անկյունաքարային պրոբլեմներից մեկը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է»,-կառավարության նսիտում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդագրույթն համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։
«Նույն արտագաղթ երևույթը, որը 3-րդ հանրապետության ամենամեծ հիմնահարցն է, ինչքան էլ զավեշտալի թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ։
Ժողովրդագրության մասին ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի մասի առաջնային խնդիրն այն է, թե ինչպես անել,որ իր տղան չգնա բանակ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ երևութն ազդում է նույնիսկ ընտանիքի պլանավորման վրա
«Ընտանիքը պլանավորելիս մարդը մտածում է, որ մի տղայի բանակ չգնալ ապահովելը մի խնդիր է, 4 տղայի բանակ չգնալն ապահովելն լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց գործադիրի ղեկավարը։
Հայտարարելով, որ բարեկեցության մեջ մտնում է մարդու ազատությունը՝ Փաշինյանը բացատրեց, որ արտասահմանում հյուրանոցում մատուցողների է հանդիպել, որոնք Հայաստանից են արտագաղթել և հետաքրքրվել է, թե Հայաստանում չի՞ եղել մատուցողի աշխատանք,որ արտագաղթել են։
«Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մյուսը՝ ականջին օղ կախելու, մեկն արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ և սրանից բխող այլ հետևանքների»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա շարունակեց թվարկել արտագաղթի պատճառները՝ հիշատակելով նաև արդարության պակասը, անվտանգության բացակայությունը և հավելեց, թե արտագաղթի խնդրի լուծումը կախված է «իրական Հայաստան» ծրագրի և «խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչելուց։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Արտագաղթի հետ մշտապես անհաշտ եմ եղել, սակայն իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ
- «Հրապարակ». ՀՀ-ն արցախցիներին արտագաղթի ճանապարհն է ցույց տալի՞ս
- Շիրակի մարզում մարդիկ անելանելի վիճակում են, որևէ հեռանկար չեն տեսնում, արտագաղթում են. Վահան Թումասյան