Հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի. Նիկոլ Փաշինյան
«Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված արձանագրման համաձայն, սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիրներ կան, որ մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական նեգատիվ ազդեցություն է արդեն ունեցել, կամ առաջիկայում ունենալու է»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ խոսակցությունը պետք է հանրության հետ ունենալ, բայց որ այն լինի լսվող, ոչ թե միայն բյուջեով այդ նպատակով ծախսած գումարով։
Ըստ Փաշինյանի այն միայն կառավարության խնդիրը չէ, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգի հարց է և պետք է այդ մասին անընդհատ խոսել՝ հատկապես ժողովրդավարության պայմաններում։
«Այլ բան է, որ երբ մենք խոսելու անհրաժեշտության մասին առիթներ ենք փնտրում և առիթներ ենք ստեղծում, հետո մի X պահի պազվում է, որ մենք խոսել չգիտենք։ Էն, որ սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք, որ դպրոց կառուցել չգիտենք, փորձեցինք ինչ-որ բաներ անել՝ տեսանք, որ դրանք էլ չգիտենք։ Հեսա կպարզվի, որ խոսել էլ չգիտենք, որովհետև հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի»,- ասաց նա։
Փաշինյանի կարծիքով, պետք է խոսել այդ մասին և դրա համար պետք է խոսքի ռազմավարություն ունենալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ աբորտների պատճառով արդեն 80 հազար աղջիկ չի ծնվել։
Հարակից հրապարակումներ`
- Մեկն արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ, էն մյուսն էլ սանրվածքի կամ ականջին օղ կախելու պատճառով. Փաշինյան
- ՔՊ-ն շուտով Քյարամյանի պաշտոնանկության պահանջով գործընթաց կսկսի
- Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին
- ԱԺ-ն ընդունել է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային աբորտի մասին նախագիծը
- Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետընթաց կա. Ավանեսյան