Ամաչում եմ, որ ԱԺ ամբիոնը ղեկավարում է մարդ, ով թքում է քաղաքացու վրա. Ռուբեն Հակոբյան
«Անկախության հռչակագիրը պահելու մի ճանապարհ կա՝ օր առաջ ազատվել այս չարիքից, մնացածը, իսկապես, ուսապարկ են, չեղավ նա՝ ոչ ոք չեն լինի, հավատացեք»,- ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Շարունակելով ելույթը՝ ասաց. «Ինչպե՞ս ազատվել։ Բոլոր միջոցներով։ Չիմանաք, թե տղայական խոսք պետք է ասեմ։ Միջազգային նորմերը և մեր Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ եթե պետությունը, պետական կառույցները չեն պաշտպանում քո իրավունքները, քո արժանապատվությունը, ոտնահատրում են` դու ընդվզելու, ապստամբելու իրավունք ունես, ավելի ստույգ՝ բնության բերած քո սահմանադրական իրավունքը պետք է իրականցնես, ինքնապաշտպանվես, միջազգային օրենսդրությամբ դա կոչվում է ապստամբել։ Այսօր մենք պետք է ընդվզենք, ապստամբենք։ Պետական կառույցները, որոնք մեր հարկերի հաշվին ապրում են, մեր իրավունքները բռնաբարում են»։
Նա նշում է, որ տարբեր կոնվենցիաներ մարդու իրավունքների մասին ասում է՝ «մարդն ունի ապստամբելու իրավունք, երբ նրա իրավունքները ոտնահարում են»։
Նախկին պատգամավորի խոսքով, սահմանադրական կարգը վերականգնելու, իրավունքները պահպանելու համար պետք է «ամեն գնով վռնդել իշխանություններին»։
«Ամեն գնով նշանակում է ապստամբել, ամեն գնով նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել և քշել իրենց։ Երեկվա երեխան չեմ, հասկանում եմ՝ ինչ եմ ասում, այո, մահապարտների ջոկատներ պետք է կազմակերպել և վռնդել սրանց իշխանությունից»,-ասաց նա։
Ռուբեն Հակոբյանը նշեց՝ ամաչում է, որ ԱԺ ամբիոնը ղեկավարում է մարդ, ով թքում է քաղաքացու դեմքին։
«Ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, որ կարող է ղեկավարել մեկը, շատ ճշգրիտ, համոզիչ ձևակերպում է տրվել, այցեքարտով ինչ-որ մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով ապրող, վարձատրվող թիկնապահներին հրահանգի բռնել քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա։
Էտ տղան, էտ մարմնավաճառը չի թքել Կարենի վրա, թքել է մեզանից յուրաքանչյուրի դեմքին, թքել է մեր պետության, իր թիմակիցների դեմքին, և մենք պետք է ազատվենք սրանից և այդ վիժվածքից։
Ես միշտ կլինեմ առաջին շարքում, որտեղ իսկապես անկեղծորեն խնդիր կդրվի այս ազգակործան պատուհասներից ազատվելու հարցը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով գնալն ուղղակի ինքնասպանnւթյnւն է. Մետաքսե Հակոբյան
- Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. խոսնակ
- Գասպարյանը՝ Փաշինյանին. Մինչ տիկ-տոկներում ճամարտակելը, հիշիր՝ ազգային երազանք ունենալը մեզնից ոչ ոք չի կարող խլել
- ԱԺ միջանցքում քաշքշոց եղավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև
- Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան
- ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, իսկ դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան
- Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան
- Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան