Ռուսաստանը սահմանափակել է Ղազախստանից գյուղմթերքի ներկրումը վերջինիս՝ ԲՐԻՍԿ-ին չանդամակցելու մասին հայտարարելուց հետո
Հոկտեմբերի 17-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ղազախստանից Ռուսաստան ցորենի, ոսպի, լոլիկի, պղպեղի և սեխի ներմուծման համար։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։
«2024 թվականի հոկտեմբերի 17-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության տարածք՝ ցորենի (փափուկ և կոշտ), ոսպի, կտավատի ձեթի սերմերի ներմուծման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ 2024 թվականի սկզբից Ղազախստանից ստացված ապրանքներում հայտնաբերվել է կարանտինային վնասատուների հայտնաբերման 215 դեպք։ Սա չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Միևնույն ժամանակ, Ռոսսելխոզնադզորը չի արգելել ղազախական ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով, պայմանով, որ բուսասանիտարական հավաստագրերը կտրամադրվեն անմիջապես վերջնական նպատակակետ երկիր, իսկ հացահատիկը երկաթուղային վագոններից կտեղափոխվի անմիջապես նավերի պահեստներ:
Հիշեցնենք,որ օրերս ղազախստանը հայտարարելէր,որ դեռ չի պատրաստվում դիմելԲՐԻՍԿ-ին անդամացելու համար։
Ամռանը ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի համատեղ վարժանքներից հետո, «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ Հայաստանից բերված բանջարեղենի և մրգերի մեջ թունաքիմիկատների մնացորդներ են հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մեր ուշադրությունը գրավեց «Ռոսսելխոզնադզորի» որոշմանը ՍԱՏՄ-ի պատասխանի նախաբան
- «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ձկնկիթի մատակարարման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան