Քաղաքական 18:00 17/10/2024 Հայաստան

Ուզո՞ւմ եք, որ իրանական ռումբերը սկսեն պայթել «15-ի կռուգում» կամ Ավան-Առինջի Պենտագոնի լաբորատորիայո՞ւմ. Սերգեյ Շաքարյանց

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը համաձայնություն են ձեռք բերել, որ հայ-իրանական և հայ-թուրքական պետական սահմանի պահպանությունը ՌԴ սահմանապահ զորքերի հետ միասին իրականացնեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Իրանի հետ հսկիչ սահմանային կետից ՌԴ ստորաբաժանումը հեռանա և այնտեղ ծառայություն իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Տարածաշրջանում գերակայող բարդ և գերլարված աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում ինչի կարող են հանգեցնել ՀՀ գործող իշխանությունների նման քայլերը։ Այդ հարցի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Հարցազրույցումհնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև

▪Ռուս սահմանապահներին հանում են միայն մի պատճառով, որպեսզի անվերահսկելի ինչ-որ հոսքեր սկսվեն թուրքիայից դեպի կովկասյան թաթարների հանրապետություն և հետո Միջին Ասիա։

▪Նախորդ օրը ՀՀ տրանսպորտի նախարարը Թուրքիայում այդ մասին է բարբաջել,որ Անկարայի համար կբացվի ճանապարհը դեպի Միջին Ասիա և Չինաստան։
Մնեք բռնել ենք դավաճանին, հանցագործին, որը խոստովանում է, որ ուրիշ ծրագրի մեջ է աշխատում։ Այսինքը, ոչ թե միայն ինքը, որպես տրանսպորտի նախարար, այլև ամբողջական այդ իշխանակարգը, որն այսօր Հայաստանում հաստատված աշխատում է։ Դուք աշխատում եք անգլոսաքսերի ծրագրի շրջանակներում։ Այսինքը դուք ծախվել եք կոնկրետ տիրոջը և աշխատում եք ոչ միայն ի վնաս Իրանին կամ ռուսաստանին, այլ նաև Չինաստանին։ Չինաստանը դեմ է նման իրադարձությունների զարգացմանը։

▪Մոլլան ինչ ասել է, այդպես էլ անում եք։ Մենք ծիծաղել ենք, իբր մահմեդական այդ սկզբունքի վրա, բայց ստացվում է, որ այստեղ ավելի մոլի մահմեդականներ կան, քան, օրինակ, մահմեդական Իրանում։

▪Հայաստանի տարածքից զավթած է առնվազը 1000 ք/կմ, եթե ոչ ավելի ավել։ Մենք պետք է ասենք ոչ թե Հայաստանի տարածքի, այլ Հայաստանի տարածքի մնացորդի բնակչությունը պետք է գիտակցի, որ քիչ թե շատ մտերիմ հարևանի թշնամիների կողմն անցնելով, Հայաստանի ոչ մի բնակիչ չի հեշտացնում իր ապրելակերպը՝ հակառակը։ Էս է, բոլորը կենթարկվեն Իրանի պատժամիջոցներին, ոչ թե՝ արևմուտքի կամ այլ կենտրոնի։

▪Ես չեմ էլ կասկածում, որ Պուտինը համաձայնել է այդ կիսախելագարի առաջարկության հետ, այն պատճառով, որ նա արդեն իսկ պայմանավորված է Իրանի հետ, ասելով՝ ընկեր, և՛ կովկասյան թաթարները, և՛ հայաստանցիք ինձանից դժգոհում են և ինձ են մեղավոր հանում, որ հարևանի տանը կատուն ձագեր է բերել։ Քանի որ ես եմ մեղավոր Բաքվի և Երևանի համար, արի ես մի կողմ քաշվեմ, դու մտի կարգ ու կանոն հաստատի,ինչպես եղել է մինչև այն պահը, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Անդրկովկաս և քեզանից խլեցին այդ հողերը։

▪Նաև պետք է բացատրել, որ քո մոտ Ամերիկայի դեսպանությունը Իրանում համարվում է ռազմաբազա։ Պարսիկները պնդում են, որ այնտեղ 500-ից ոչ պակաս ամերիկյան ծովային հետևակ կա, ոչ թե դիվանագիտական աշխատողներ։ Եթե դուք հասկանում եք այդ ամենը, ապա ո՞ւր եք գնում, ի՞նչ սահմանների բացում, ի՞նչ թուրանական ծրագիր։

▪Ձեր ձգտումը ո՞րն է, որ հարևան և քիչ թե շատ բարեկամ պետությունները սկսեն ձեզ պատժե՞լ և հարվածել ձեր տարածքների՞ն, որ ռումբերը սկսեն պայթել «15-ի կռուգո՞ւմ» կամ Ավան Առինջո՞ւմ։ Էդ է ձեր ուզածը։ Իսկ այն կլինի, որովհետև Ավանի մոտակայքում պենտագոնի ռազմակենսաբանական լաբորատորիա կա։

▪Ռուսաստանի դեմ երբ վատ թե լավ ես խոսում, ոչ թե Արցախի վրա են հարձակվում, այլ, խոսքի, Վերին Լարսն է փակվում։ Ռուսաստանը շատ լավ գիտի, թե ինչով քեզ խեղդել՝ տնտեսապես։

▪Դուք ապտակել եք՝ տվյալ դեպքում ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ՀԱՊԿ-ի տիրոջը, Ռուսաստանի գլխավոր հրամանատարին։ Այդ դեպքում իրավունք չունենք ասելու Նախագահ Պուտինին, ոչ, այլ ՌԴ ԶՈւ գլխավոր հրամանատարրին։ Դուք ապտակել եք ու ուրախացել, թե՝ տեսեք, մենք ինչքան սուվերեն ենք ու անկախ... Էս է կտեսնեք, թե ինչքան սուվերեն եք ու անկախ, բայց արդեն Իրանի կողմից եք ստանալու, որպեսզի աշխարհով մեկ չծղրտաք, թե Ռուսաստանը մեզ... Ռուսաստանը ձեզ ոչ մի բան չի անում, նույնիսկ սահմանապահ զորքերն է հանում։ Նույնիսկ ասում է «иди, иди...Ну иди, да», այսինքը՝ շա՞տ ես ուզում՝ գնա։ Բայց Իրանը պատրաստ սպասում է, որովհետև խոչընդոտ այնտեղ այլևս չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}