Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աջափնյակ Գ1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1966 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է չշահագործվող խանութի պատին։
Շտապօգնության բժիշկը տեղում արձանագրել է Վ․ Ս․-ի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին