Կառավարությունը հաստատեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը
«Ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝զեկուցելով ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին նախագիծը:
Նա նշեց, որ ինտեգրվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀԲ-ի տրամադրած տվյալները։
Նախարարի խոսքով՝ իրականացվել է վերլուծության և արդյունքային շրջանակի պաշտպանության անցկացում Վիեննայի Վիլկենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, բնակչության թվաքանակի կանխատեսման իրականացումն էլ՝ Չեխիայի Չարլզի համալսարանում միջազգային փորձագետների և տեղական թիմի օժանդակությամբ:
Մկրտչյանը հայտնեց, որ վերլուծության շրջանակում կատարվել է ՀՀ արտաքին և ներքին միջավայրում սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացումների վերլուծություն, ինչպես նաև ԼՂ ժողովրդագրական տվյալների վերլուծություն:
«Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևոր արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական կայուն և ներառական աճը»,- ասաց նախարարը:
Նա նշեց ռազմավարության 4 ռազմավարական թիրախները՝ ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծում, վաղաժամ մահերի կանխման համակարգ, ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, միգրացիայի կառավարման քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու տուրքերը բարձրացրեց համապատասխանաբար 50 և 150 հազար դր
- Հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին