74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի մոտ 70-ամյա տղամարդը անչափահաս աղջկա է համբուրել և ձեռքով հպվել վերջինիս՝ իրականացնելով սեռական ոտնձգություն։
«Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Հասնելով Արարատյան զանգված՝ շենքերից մեկի բակում քաղաքացիները մատնացույց են արել մի տղամարդու, ով սեռական բնույթի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ:Ոստիկանները պարզել են, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 9-ամյա աղջնակ , իսկ նշված տղամարդը՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մ. Խ․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մուրադ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին»,-հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Եկատերինբուրգում ուսուցիչը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել 22 աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության համար
- Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած կինը ձերբակալված է
- Երևանում 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան