ԱԺ-ում Արցախի մշակութային ժառանգության պահպանության թեմայով քննարկմանը կառավարությունից որևէ մեկը չի մասնակցուէ
ԱԺ-ում ընթանում է ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկում:
Նախաձեռնող պատգամավորներից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցում են Արցախի խորհդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի ներկայացուցիչներ։ Ներկա է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը: Նա հայտնեց, որ ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպաններi, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ:
«Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: 4 ներկայացուցիչ նախապես հաստատել էին, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին:
Սա նշանակում է, որ, ըստ ամենայնի, քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատգամավորների հրավիրած քննարկմանը, բայց չենք հուսահատվում, առանց իրենց էլ կքննարկենք, մեր ուղերձը կհղենք միջազգային հանրությանը, կհասեցագրենք այն բոլոր խնդիրները, որոնք ուղղված են Հայաստանի կառավարությանը, հետևողական կլինենք դրանց լուծման հարցում»,- ասաց Թ. Թովմասյանը:
Նախաձեռնող պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների՝ այս քննարկմանը չմասնակցելը ոչ միայն դեմարշ էր ընդդիմության կողմից նախաձեռնված այս լսումներին, այլ ընդհանրապես մեսիջ էր առ այն, որ Հայաստանը որպես պետություն ընդհանրապես չի զբաղվում Արցախում պատմամշակութային մեր արժեքների պահպանման հարցով, որպես պետական առաջնահերթություն չի դիտարկում այս հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը
- Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված
- Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում
- Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
- Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը
- Քարվաճառի շրջանում Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
- Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված Արծվի հուշարձանը
- Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան