Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Արայիկ Հարությունյանի և այլ անձանց նկատմամբ
Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների դեմ «Գյանջա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ՔՕ. 100-րդ, 116-րդ, 117-րդ, 120-րդ, 186-րդ, 214-րդ, 218-րդ, 228-րդ և 279-րդ հոդվածներով»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին «2020 թվականի հոկտեմբերի 17-ին հայերի կողմից Գյանջայի վրա իրականացված հինգերորդ հրթիռային հարվածի տարելիցի» հետ կապված ասուլիսում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննության վարչության ավագ դատախազը:
«2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին Գյանջա քաղաքի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ, իսկ 175-ը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- ասել է նա։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են
- Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել
- Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
- Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում դատարան կուղարկեն
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան