Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:
2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ապարանը:
«Պետք է արձանագրենք, որ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը մեծ պատվով է կրել այդ տիտղոսը, որը վկայում է այն մասին, որ սահմանված բարձր նշաձողը պահպանվում է, և տարեցտարի բարելավվում է քաղաքների պատրաստվածությունը: Ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում ենք՝ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր»,- ասել է փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Այս համատեքստում նա նշել է, որ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը հնարավորություն է տալիս նաև դառնալ տարածաշրջանային նշանակության միջոցառման կենտրոն՝ հիշատակելով 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանի օրինակը, որտեղ անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը։ Նշված միջոցառումների կազմակերպումից հետո արդեն Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին