Իմ վրա հարձակումը ՔՊ-ի պատվերով է եղել և իրականացրել է Տիգրան Ավինյանը. Արթուր Չախոյան
Կոռուպցիան դատապարտելով և դրա դեմ անզիջում պայքար մղելու խոստումներով իշխանության եկած ուժն այսօր թաղված է բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ, ինչն արտահայտվում է կառավարության և Երևանի քաղաքապետարանի իրականացրած միլիարդավոր դրամների անորակ շինարարության և ասֆալտապատման ծրագրերում։ Վերոնշյալ հիմնահարցերի շուրջ «Panorama-հարցազրույցի» տաղավարում իր կարծիքը հայտնեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Հարցազրույցում հնչաց թեզերի առաջին մասը՝ ստորև.
▪Հենց Տիգրան Ավինյանի այցից հետո գնացի տեսա, որ նույն տեղում նոր ասֆալտը շատ անորակ է, փշրվում է և տակը բիտում, ձյութ չկա, ինչն այդպես չպետք է լիներ։ Իսկ դրանք ասֆալտի ամենաթանկ բաղադրիչներից են և այն չօգտագործելու հետևանքով ասֆալտն անորակ է եղել։ Նախագծով ծավալաթղթով բիտումը նախատեսված է եղել, բայց չեն արել։ Հետևաբար, Երևանում ասֆալտը ցանկացած տեղ որոշ ժամանակ անց քանդվում է։
▪Չկա այնպիսի տարածք, որ ասֆալտը մի քանի օրից հետո չքանդվի և ոչ ոք հետևողական չի լինում, որպեսզի պայմանագրի կետերի համաձայն, շինարարին բերեն, երաշխիքի շրջանակներում նորոգել տան։ Այդտեղ հարց է առաջանում, եթե ամեն ինչ արդար է, քաղաքային իշխանությունը թաթախված չէ կոռուպցիայի մեջ, ապա ինչու պայմանգրի կետով երաշխիքի շրջանակներում շինարարին այդ քանդված ասֆալտը նորոգել չեն տալիս։ Հետևաբար, հարցի պատասխանն այն է, որ ՔՊ-ի ընկերություններն են։ Օրինակ Երևանյան լճի բարեկարգման աշխատանքներ կատարած ընկերության տնօրենը ՔՊ-ի ավագանու ցուցակներից է։
▪Իմ վրա այդ հարձակումը քաղաքական էր, քանի որ իմ հանրային գործունեությունը շատ ուժեղ ազդել էր ՔՊ-ի վարկանիշի և իրենց տրվելիք քվեի վրա։ Դրա համար փորձել են ինձ հետ հաշվեհարդար տեսնել։ Կարող եմ հայտարարել, որ շատ փաստեր կան, որ իմ վրա հարձակումը տեղի է ունեցել ՔՊ-ի պատվերով։ Ավելին, իմ ներքին համոզմամբ, այն իրականացրել է Տիգրան Ավինյանը, նրա պատվերն է եղել։
▪Մենք գիտենք, թե մեր երկրում դատական համակարգն ինչպես է աշխատում։ Վերևներից զանգում են, դատավորների վրա ճնշում են գործում, ինչը որ ակնհայտ է։ Մենք չենք ասում, այլ իրենք՝ ՔՊ-ական պատգամավորներն են ասում, որ դատարանների վրա ճնշում են գործադրում։
▪Եթե ժողովրդի մեծամասնությունը համամիտ է, որ նման քաղաքական ուժը նման կերպ երկիր ղեկավարի՝ թող քվեն տան և նույն ձև իրենք կոռուպցիան, հանցագործությունը, դատավորների վրա ճնշումը լեգիտիմացնեն և երկիրը գնա կործանման։ Էլ ինչ խոսես, եթե ժողովուրդն ուզում է, որ կոռուպցիա լինի։ Այսինքը ժողովուրդն ուզում է, որ երկրի վարչապետը լինի նա, ով ասել է, որ չեն կարողանում դպրոց կառուցել, ուզում են էն քաղաքական ուժին ընտրեն, որն ասում է, որ կոռուպցիա կա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան