Իրավունք 13:57 18/10/2024 Հայաստան

Զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել. ՀՔԱՎ-ը հրապարակել է ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները

ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշմամբ 2024 թվականի ապրիլի 29-ից
մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպություն է դիմել

. 44 զորակոչիկ,
. 4 զինվորական հաշվառման ենթակա անձ,
. օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած 7 քաղաքացի,
. 25 պահեստազորում հաշվառված անձ։

Այս տարվա ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի արձանագրել է հետևյալ  խնդիրները.

1. Պաշտպանական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը փորձ է արվում լուծել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի փոփոխությամբ և լուրջ առողջական խնդիրներով զորակոչիկներին առանց պատշաճ և առանց թանկարժեք բժշկական հետազոտությունների իրականացման զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելով և զորակոչելով։

2. Պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչի ընթացքում ընդունված վարչական ակտերի, գործողության կամ անգործության դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերով օրենքով ամրագրված չեն վարչական գործերի քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որը հնարավորություն կընձեռի դատարանի որոշումն ունենալ մինչև զորակոչի ավարտը, ինչպես օրինակ՝ սահմանված է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով։

3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի փոփոխությունները չեն համապատասխանում զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պետության ստանձնած պարտավորություններին։ 2020-2024 թվականներին ՀՀ կառավարության 2018 թ. N 404-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները միտված են զինվորական ծառայության համար պիտանի զորակոչիկների թվաքանակի ավելացմանը անկախ վերջիններիս մոտ առկա առողջական խնդիրներից, ինչը զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ակնհայտ հետընթաց է։

4. Խտրական վերաբերմունք է դրսևորվում մտավոր հետամնացություն ունեցող այն անձանց նկատմամբ, ովքեր փորձաքննվում են ՀՀ կառավարության 2018 թ. N 404-Ն որոշման 2024 թվականի ապրիլի 18-ին կատարված փոփոխությամբ և ճանաչվում սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, մինչդեռ նախկինում՝ 2019 թվականի հուլիսի 25-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում նույն խնդիրով զորակոչիկները ճանաչվում էին ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Սա ակնհայտ տարբերակված մոտեցում է զորակոչիկների նկատմամբ և անհրաժեշտ է վերադառնալ որոշման նախկին կարգավորմանը բացառելով խտրականության դրսևորումները։

5. Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները
զորակոչիկներին ոչ բոլոր առողջական խնդիրներով են տրամադրում ուղեգրեր, չի իրականացվում զորակոչիկների առողջական վիճակի ամբողջական, համալիր հետազոտություն։

6. Անտեսվում են զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության սահմանման համար որոշիչ նշանակություն ունեցող առողջական խնդիրները։

7. Զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել, ինչի արդյունքում զորակոչիկների առողջական վիճակի մասին «տրվում է բանավոր ախտորոշում», մասնավորապես՝ զորակոչիկներին հայտնում են, որ «ամեն ինչ նորմալ է» և հետազոտություններ իրականացնելու կարիք չկա։

8. Զորակոչային բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին բժշկական հետազոտությունների
ուղեգրելիս հիմնվում են զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ պոլիկլինիկայի ամբուլատոր քարտում առկա տվյալների վրա, մինչդեռ որոշ զորակոչիկների գանգատները պոլիկլինիկաներում չեն արձանագրվում և արդյունքում զորակոչիկների որոշ առողջական խնդիրներ մնում են չբացահայտված։

9. Զորակոչիկի կողմից իր առողջական վիճակի հետազոտության արդյունքները բողոքարկելու դեպքում զորակոչիկը ստուգիչ հետազոտության է ուղեգրվում կրկին նույն բժշկի մոտ։ Հետևաբար, զորակոչիկների կողմից արդարացիորեն կասկածի տակ է դրվում ստուգիչ բժշկական հետազոտության օբյեկտիվությունը։

10. Առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զինվորական ծառայության չզորակոչվելու հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զորակոչիկները երբեմն չեն ենթարկվում դատաբժշկական փորձաքննության։ Միաժամանակ վարույթ իրականացնող մարմինը զորակոչիկներին հայտնում է, որ վերջիններս առողջական վիճակի հետազոտությունների կենթարկվեն հաջորդ զորակոչի շրջանակներում։ Մինչդեռ, զորակոչիկները նման կերպով բժշկական հետազոտությունների կարող են
ենթարկվել միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն․ «Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններըհայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և
քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ:»

11. Զորակոչի բժշկական հանձնաժողովների կողմից հակասական մոտեցում է դրսևորվում զորակոչիկների՝ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտությունների իրականացման հարցում։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներում զորակոչիկին հայտնում են, որ վերջինս պետք է առողջական խնդիրների առկայությունն ապացուցի իր սեփական միջոցներով իրականացված բժշկական հետազոտություններով, մյուս կողմից այլ տարածքային ստորաբաժանումներում հրաժարվում են ընդունել զորակոչիկի սեփական միջոցներով իրականացված բժշկական հետազոտության արդյունքները՝ պատճառաբանելով, որ դրանք, իբր, կարող են կեղծված լինել զորակոչիկների կողմից՝ «բժիշկների հետ համագործակցության արդյունքում»։  Փաստորեն, առկա է մի իրավիճակ, երբ փաստացի առողջական խնդիր ունեցող զորակոչիկի՝ զինվորական ծառայությանը պիտանիության մասին որոշումը կայացվում է բժշկական թերի հետազոտությունների հիման վրա, քանի որ, մի կողմից առողջական խնդիրը չի բացահայտվում զորակոչի շրջանակներում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների
ընթացքում, մյուս կողմից զորակոչիկի ներկայացրած առողջական վիճակի հետազոտության արդյունքները հաշվի չեն առնվում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից՝ կասկածի տակ դնելով դրանց հավաստիությունը։

12. Ինչպես արձանագրել ենք տարիներ շարունակ, ներկայումս ևս մի շարք բժշկական
կենտրոններ շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց հետազոտել վերջիններիս սեփական ֆինանսական միջոցներով, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»։

13. Եզակի դեպքերում, երբ որևէ բժշկական հաստատության բժիշկը ի սկզբանե տեղեկացված չէ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտվող անձի զորակոչիկ լինելու հանգամանքի մասին, հետազոտում է վերջինիս, սակայն պարզելով, որ անձը զորակոչային տարիքի է, հայտում է, որ «չի կարող արձանագրել իր նկատած բոլոր խնդիրները», քանի որ մտահոգություն ունի, որ այդ պարագայում իրեն կարող են «աշխատանքից ազատել»։

14. Որոշ քաղաքացիական բժշկական հաստատություններ զորակոչային տարիքի անձանց հետազոտում և բուժում են իրականացնում միայն ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։ Որոշ դեպքերում հրատապ բուժում պահանջող առողջական խնդիրներով զորակոչիկներին հրաժարվում են ընդունել բոժհաստատություններում նույնիսկ սեփական ֆինանսական միջոցներով, հորդորելով ներկայացնել տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգիրը։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թոքաբորբ ունեցող զորակոչիկը ստիպված է սպասել շուրջ 20 օր, որպեսզի տարածքային ստորաբաժանումից
ստանա ուղեգիր հետազոտվելու համար։

15. Մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներ առնչվում են բժշկական թերի
հետազոտությունների խնդրի մեկ այլ դրսևորմանը։ Այսպես, առողջական խնդիրներից մի քանիսի կապակցությամբ հետազոտվելու համար ուղեգիր տրամադրելուց հետո, երբ զորակոչիկը պահանջ է ներկայացնում իրեն մյուս բոլոր առողջական խնդիրների կապակցությամբ ևս հետազոտելու մասին,  ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումում զորակոչիկին հայտնում են, որ նա արդեն իսկ ունի բազմաթիվ ուղեգրեր և նոր ուղեգրերի կարիք չկա, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ զորակոչիկի անձնական գործում առկա մի քանի ուղեգրերը միայն խնդիրներից մի քանիսի հետազոտության համար  են։ Մինչդեռ մյուս առողջական խնդիրների կապակցությամբ զորակոչիկները չեն ուղեգրվում հետազոտությունների, ինչի արդյունքում պիտանիության մասին որոշումը կայացվում է զորակոչիկնրի առողջական վիճակի ոչ ամբողջական և օբյեկտիվ հետազոտությունների հիման վրա։

16. Անձի մոտ 5 և ավելի հիվանդության առկայության դեպքում շեշտը դրվում է միայն հիվանդությունների քանակի վրա, նույն անձի մոտ զուգահեռաբար մի քանի հիվանդության պարագայում հնարավոր ծանրաբեռնվածության և ընդհանուր առողջական վիճակի և հնարավոր վատթարացման հանգամանքը շարունակվում է չդիտարկվել։

17. Միաժամանակ մի քանի հիվանդության դեպքում չի սահմանվում անձի զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու իրավական հիմքերը. անձի մոտ առկա հիվանդությունները դիտարկում են մեկը մյուսից առանձին, չդիտարկելով անձի առողջական վիճակի ողջ պատկերը և զինվորական ծառայությա պարտականությունների կատարման համար պիտանիությունը։

18. Բուժման նպատակով զորակոչիկներին տրամադրված տարկետման ժամանակահատվածում զորակոչիկները որևէ բուժում չեն ստանում։ Արդյունքում առողջական վիճակում առանց որևէ փոփոխության զորակոչիկները հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի/սահամնափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում ծառայության։

19. Պաշտպանական գերատեսչության կողմից ԱՐՄԵԴ էլեկտրոնային հավելվածի ստեղծումը առանձնացվում է որպես զորակոչի գործընթացի արդյունավետ կազմակերպման միջոց և առաջընթաց։ Հավելվածը նախատեսված է զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ փատաթղթերի առավել արագ ստացման համար։ Մինչդեռ 2024 թ. ամառային զորակոչի ընթացքում պարզվեց, որ ԱՐՄԵԴ համակարգն ունի մի շարք թերություններ, մասնավորապես՝ հավելվածն աշխատում էր տեխնիկական թերություններով, զորակոչի վերջին օրերին մի քանի օր
շարունակ զորակոչիկները հասանելիություն չեն ունեցել իրենց առողջական վիճակի հետազոտության արդյունքներին, հետազոտությունների ավարտից ավելի քան մեկ շաբաթ, երբեմն նաև տասն օր անց զորակոչիկների վերաբերյալ փաստաթղթերը ներբեռնված ու հասանելի չեն հավելվածում։ Բացի այդ, նախկինում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստացած զորակոչիկների նախորդ տարիների առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ ակտերը ևս հասանելի չեն ԱՐՄԵԴ հավելվածում, հետևաբար զորակոչիկները ստիպված են լինում անձամբ մոտենալ տարածքային ստորաբաժանումներ՝ դրաք
ստանալու համար և կրկին բախվում են փաստաթղթերի չտրամադրման կամ ուշ տրամադրման խնդրին։

20. Շարունակում է մտահոգիչ մնալ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման
ծառայության որոշ աշխատակիցների վերաբերմունքը զորակոչիկների նկատմամբ՝ զիվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագրից հրաժարվելու դեպքում իրավական հետևանքների վերաբերյալ հայտնելիս։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներ (օրինակ՝ ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում) զորակոչիկներին «սպառնում են» «ռոզիսկ»-ի (քրեական հետախուզման) վտանգով՝ ծանուցագրից հրաժարվելու դեպքում։ Այսինքն, զորակոչիկները ոչ միայն պատշաճ չեն իրազեկում իրենց իրավունքների և պարտականությունների մասին, այլև դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը ոչ միայն հանդիսանում է մարդու իրավունքի խախտում, այլև որպես հետևանք, զորակոչիկի մոտ խիստ բացասական վերաբերմունք է ձևավորում զինվորական ծառայության և զորակոչի կազմակերպման
համար պատասխանատու կառույցի հանդեպ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}