Իրավունք 14:02 18/10/2024 Հայաստան

Եթե Գագիկ Խաչատրյանը չլիներ ու այս հիվանդություններով որևէ այլ անձ լիներ, վաղուց թույլ էին տվել, որ մեկնի. Փաստաբան

«Այն հիվանդությունը, որն արձանագրված է  Գագիկ Խաչատրյանի մոտ, նույնիսկ դատարանում փորձագետների  հարցաքննությամբ հաստատվեց, որ կյանքին է  վտանգ սպառնում, եթե վիրահատության չենթարկվի»,- Հակակոռուպցիոն դատարանում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ մասնագետներն ասում են՝  այլևս մեծ հարց է՝ կարո՞ղ են շտկել հաշմանդամությունը, թե ոչ,  հիմա արդեն կյանքի խնդիր է, ամեն պահ կարող է նույնիսկ մահ առաջանալ. «Այս վիճակում է Գագիկ Խաչատրյանը։ Փորձագետն ասում է՝ նույնիսկ ժամերի, օրերի վտանգ կա»։

Փաստաբանի խոսքով, կառավարությունը, որպես Եվրոպական կոնվենցիան վավերացրած մարմին, Սահմանադրության մեջ նշում կատարած մարմին, պարտավոր է  ապահովել անձի կյանքի իրավունքը։

«Եթե դու ունես պարտավորություն և թույլ չես տալիս, որ անձը մեկնի բուժման, իսկ Հայաստանում էլ հնարավորություն չունես ապահովելու, ուրեմն դու ես պատասխանատուն լինելու այս կյանքի իրավունքին։

Եթե այն ժամանակ, մենք դիմեցինք Եվրոպական  դատարան և Եվրոպական դատարանը որոշեց  ու դրա հիման վրա կալանքից ազատեցին Գագիկ Խաչատրյանին, այն ժամանակ էլ ասում էին՝ ոչ մի խնդիր չկա,  հիվանդություն չունի, ոչինչ որ կալանքի տակ է։ 

Հիմա էլ երկար ժամանակ  ասում են՝ մի հատ էլ փորձաքննություն, մի հատ էլ փորձաքննություն։
Իրենք փորձաքննություն են նշանակում, ստանում են եզրակացություն, որ ունի  վիրահատության կարիք, որը Հայաստանում հնարավոր չէ ու իրենք անտեսում են իրենց եզրակացությունը»,- ասաց Ե. Սարգսյանը։

Ըստ նրա, մեղադրող կողմի խնդիրն է թույլ չտալ, որ Գ.Խաչատրյանը մեկնի բուժման, բայց դա ոչ միայն հանգեցրել է  հաշմանդամության, արդեն կյանքի վտանգի է  հանգեցրել, ինչն անթույլատրելի է։

«Եվրապական դատարանը հարցեր է ուղղել և մեզ, և կառավարությանը, հարցերի պատասխանները ուղարկելուց հետո, եթե Եվրոպական դատարանը որոշի, որ լրացուցիչ հարցերի կարիք չունի, որոշում կկայացնի»,- ասաց նա։ 

Ե. Սարգսյանի կարծիքով,  սա անձի վերաբերյալ գորրծ է, ոչ թե կոնկրետ քրեական գործ. «Այս գործը չեն քննում այնպես, որ մեջն ինչ փաստեր կա, քննվում է այն իմաստով, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործ է։ Ամեն ինչ պայմանավորված է դրանով։ Եթե Խաչատրյանը չլիներ ու այս հիվանդություններով որևէ այլ անձ լիներ, վաղուց թույլ էին տվել, որ մեկնի վիրահատություն։

Անհանգստություն կա, որ Գագիկ Խաչատրյանը կարող է մեկնել ու չվերադառնալ։ Տասը անգամ թույլ են տվել՝ մեկնել է, վերականգնողական կուրս է ստացել, վերադարձել է։ Վիրահատության թույլտվություն չեն տվել, բայց վերականգնողական կուրսի թույլտվություն տվել են։ Այն պահից, երբ արգելեցին մեկնի վերականգնողական կուրսերի, վիճակը վատթարացավ,  չի կարողանում ներկա լինել նիստերին»։

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գագիկ Խաչատրյանին Հայաստանից ելքի ու վիրահատության թուլտվություն տրվի։ Մեղադրող կողմն էլ միջնորդել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար նոր փորձաքննություն նշանակել։ 

Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու։ 

Հիշեցնենք, որ դատական նիստերին Գագիկ Խաչատրյանը դատարան էր տեղափոխվում շտապօգնության մեքենայով, բժիշկների ուղեկցությամբ։ Նա անվասայլակով էր։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը. Զարուհի Նախշքարյան
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
22:40
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է   «30 կրեդիտի...
Աղբյուր` Panorama.am
22:21
«Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց, կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – Կսպի ավտոճանապարհի 204 կմ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, որոշում կայացնողները կլինեն ոչ հայկական անձնագրերով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ տրամաբանության, ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, իրական որոշում...
Աղբյուր` Panorama.am
21:36
Առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները փախուստի են դիմել ՀՀ ոստիկանությունը փնտրում է
Իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։ «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
ԱԺ-ից հայտնում են որ, նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:52
Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
 «Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն  արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
Ռուսական բանակի ռազմական գործողությունները վերջին շրջանում դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն ավելի հաջողված, իսկ Ուկրաինայում հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանցկացվի զինավորականների ըմբշամարտի ԱԱ-ն. ՀՀ-ի ուժեղագույն մարզիկներին դուրս են հանել մրցաշարից
Նոյեմբերի 18-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին...
Աղբյուր` Panorama.am
18:13
«Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
Բեմադրիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:56
110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան
2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի և մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել...
Աղբյուր` Panorama.am
17:39
Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի  մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}