Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը․ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը (սելեկտիվ աբորտ) Հայաստանի Հանրապետությունում ունի մենթալիտետային արմատներ:
Աշխարհում աղջիկների նկատմամբ նման խտրական վերաբերմունք տարածված է նահապետական բարքերով երկրներում, որտեղ հասարակության մեջ կանայք ունեն համեմատական ցածր կարգավիճակ ։
Այդպիսի երկրնեն են՝ Չինաստանը, Վիետնամը, Արևմտյան և Կենտրոնական Հնդկաստանը, Պակիստանը, Անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, ինչպես նաև Բալկանների ալբանախոս շրջանները:
Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը:
Մեզ ներկայացվող վիճակագրությունն իրականությունը չի արտացոլում, հատկապես հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդի կիրառման ֆոնին:
Թվերը ավելի մեծ են, խճանկարը՝ խիտ և խճճված:
Սակայն պետք է փաստեմ,որ իրականության մեջ բավական դժվար է ապացուցել, որ աբորտը կատարվել է պտուղի իգական սեռի պատճառով: Ինչ էլ որ մեզ ներկայացնեն, սելեկտիվ աբորտների տարածման հիմնական ցուցիչը դա ծնված երեխաների մեջ տղա/աղջիկ հարաբերակցուցան ցուցանիշն է:
Կենսաբանական նորման մեկ ծնված աղջիկ երեխային ընկնած տղա երեխան՝ 1,04-ից- 1,06 տիրույթում է, Հայաստանում այն կազմում է 1,11:
Այս խնդրի իրավական կարգավորման մասով «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքում կարգավորվում է Հոդված 10, Հոդված 11-ով, մասնավորապես՝
«Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»:
«Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա»»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին