Մեսսին հնարավոր է համարել, որ կխաղա 2026 թվականի աշխարհի առաջնությունում
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է համարել, որ կարող է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Արգենտինայի հավաքականի կազմում նա դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն։
«Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ես վերջերս գնացի «Մոնումենտալ» լեփ-լեցուն մարզադաշտում , և մարդիկ վանկարկում էին իմ և իմ թիմակիցների անունները:
Ազգային հավաքականի հետ դժվար ժամանակներ եմ ապրել։ Եվ հիմա ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է։ Ես օգտվում եմ դրանից՝ հաշվի առնելով, որ ժամանակս սպառվում է։
Առաջ չեմ ընկնում, փորձում եմ ամեն օրը վայելել: Երբ ժամանակը գա, կտեսնենք։ Ես չեմ սիրում շտապել իրադարձություններից:
Հուսով եմ, որ կկարողանամ նույն մակարդակով հանդես գալ և երջանիկ զգալ։ Ինձ համար սա ավելի կարևոր է, քան արդյոք կհասնեմ աշխարհի առաջնությանը, թե ոչ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան