
Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը»,- ասվում է հաղորդագրությունում։