Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը․ Պուտին
Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը ուրբաթ օրը հանդիպում է ունենում BRICS-ի երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացնում է «Россия Сегодня» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը։
«Կարող եմ անմիջապես ասել, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա դա (Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծում-խմբ.)»,- ասել է Պուտինը BRICS-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին