«Հրապարակ». ԱԺ-ում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել։ Ի տարբերություն իշխանության հրավիրած լսումներին, որոնց ի դեպ, ներկա էին երկրի ուժային կառույցների բոլոր ղեկավարները, երեկ ԱԺ-ում մուտքից սկսած անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին կանգնեցվել, որոնք մանրազննին ստուգում էին լսումների մասնակիցներին, ավելին` մուտքից թույլ չէին տալիս, որ նրանք միայնակ մուտք գործեն ԱԺ շենք՝ մասնակցելու լսումներին և հյուրերին սպասեցնել էին տալիս այնքան, մինչև ընդդիմադիր պատգամավորների օգնականները գալիս-ուղեկցում էին դահլիճ:
Լսումների մեկնարկին դահլիճի մատույցներում իրավիճակն անձամբ հսկում էր ԱԺ շենքի անվտանգության պատասխանատու Աշոտ Մկրտումյանը, ով անդադար հրահանգներ էր տալիս ենթականերին, սակայն երբ Բագրատ սրբազանը մոտեցավ ԱԺ ամբիոնին և ելույթը սկսեց տերունական աղոթքով, գամվեց նիստերի դահլիճին կից հեռուստաէկրանի առջև և մինչև վերջ անշարժ լսեց աղոթքը՝ թերևս մեղքերին թողություն հայցելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան