ԱՄՆ-ում օվկիանոսը ափ է նետել արարածի, որը վախեցրել է մարդկանց
ԱՄՆ-ում ծովային մի արարած է ափ դուրս մղվել՝ վախեցնելով սոցցանցերի օգտատերերին։ Մարդիկ մտածում են, թե դա ինչ կենդանի կարող է լինել։ Լուրը հայտնում է Daily Mail-ը։
Հարավային Կալիֆորնիայում ծովափնյա այցելուները հանդիպել են ափ նետված անսովոր ծովային արարածի: Նրանք, ովքեր գտել են ձկանը, լուսանկարել են այն, իսկ հետո նկարները հրապարակել սոցիալական ցանցերում։ Գրառման հեղինակները ցանկանում էին, որ մարդիկ օգնեն իրենց պարզել, թե կոնկրետ ինչ արարած է ավազի վրա, սակայն նրանք վախեցրել են օգտատերերին:
Սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են հրավիրել ձկան «այլմոլորակայինի» տեսքի, ինչպես նաև նրա ատամների սրության վրա։ Այնուամենայնիվ, ձկնաբուծության դեպարտամենտից փորձագետ Թիմ Դեյլիի կարծիքով, ամենայն հավանականությամբ, այն Մուրեն ձկնատեսակ է։ Հայտնի է, որ այս տեսակը ագրեսիվ է, բայց մարդկանց վրա հարձակվում է միայն այն դեպքում, երբ իրեն վտանգ է սպառնում:
Ըստ փորձագետի, մուրենը ապրում է մարջանային խութերի վրա՝ Սանտա Բարբարայից մինչև Կալիֆոռնիայի ստորին հատվածը, ինչպես նաև Հին Հռոմում նրանց մսի օգտագործման հետաքրքիր պատմություն կա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին