Բախվել են «Nissan Tida»-ն ու «BMW X5»-ը, կա 6 վիրավոր
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։ Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ «Nissan Tiida»-ի առջևի ձաղ կողմի անվահեծանը կոտրվել է։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորներից մի քանիսին իրենց հետ օգնություն է ցուցաբերել Կոտայքի մարզի բնակիչ, Հայաստանում բազմաթիվ բարեգործական ակցիաներ իրականացնող Տարոն Սարգսյանը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան