Ձեր բարդ հանձնաժողովում պարզ նախագիծ եմ բերել, կո՞ղմ եք, թե՞ դեմ. Ագնեսա Խամոյանը՝ թմրանյութի վերաբերյալ ՔՊ-ի դիրքորոշման մասին.ԹԱՐՄԱՑՎԱԾ
«Նախագծերի փաթեթով առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը։
Նրա խոսքով՝ փոփոխությամբ սահմանվում է,որ ոստիկանը, քննիչը, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի աշխատակիցը, փրկարարը չեն կարող թմրանյութ օգտագործել, իսկ օգտագործելու դեպում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը՝ աշխատանքից ազատում։
Խամոյանը նշեց, որ առաջարկվում է նաև աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են հանձնել թմրանյութի թեստ։
«Օրինագծերի այս փաթեթը ի ցույց են դնում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականությունը, կամ կվերահաստատումը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և նշեց, որ օրինագծով իրավապահ, նախաքննական մարմիններում տարեկան երկու անգամ պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն բոլոր իրավապա և ուժային մարմինների աշխատողները, բացառության պաշտպանության նախարարության։
Տեղեկացնելով, որ կառավարութունը բացասական եզարկացություն է տվել իր նախագծին, հիմնավորելով, թե այն մարդու իրավունքի սահմանափակում է ենթադրում, Խամոյանը հիշեցրեց, որ իրավապահ համակարգում արդեն իսկ ծառայության բնույթը նախատեսել է մարդու ազատությունների որոշ սահմանափակումներ։
«Ձեր բարդ հանձնաժողովում պարզ նախագիծ եմ բերել, սրանով ձեր քաղաքական պատասխան է լինելու՝ կողմ եք, թե դեմ։ Որևէ հիմնավորում չի անցնելու, թե ինչու է կառավարությունը դեմ այս նախագծին»,- հայտարարեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ ՔՊ-ն դեմ չէ այն գաղափարին, որ թմրամոլը չի կարող պայքարել թմրամոլության դեմ և պետք է նախագծում որոշակի շտկումներ անել և առաջարկեց նախագծի քննարկումը երկու մասով հետաձգել, ինչը ընդունվեց Խամոյանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
- Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ
- Թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով քննիչներ են ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին