Ադրբեջանը գնել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնական գազի բաժնետոմսերի 1/4-ը
Ադրբեջանի առաջին մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ «GL Group»-ը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակիայի ավազանում ձեռք է բերել կանադական «Gazelle Energy Limited»-ի բաժնետոմսերի 25%-ը, որը հանդիսանում է F17-b4 լիցենզիայի 100% սեփականատերը և օպերատորը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այդ հատվածը ներառում է զարգացման զգալի ներուժով գազի հեռանկարային շահագործման և զարգացման տարածք։
«GL Group»-ի գործադիր տնօրեն և խորհրդատվական խորհրդի նախագահ Ասիֆ Զեյնալովը նշել է. «Այս առաջին միջազգային ձեռքբերումը ոչ միայն ռազմավարական է, այլև ամրապնդում է GL Group-ը որպես ոլորտում տարածաշրջանային խաղացող՝ ամրապնդելով մեր դիրքերը և աջակցելով մեր ապագա աճին ողջ տարածաշրջանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին