«Ժողովուրդ». Թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը նախատեսում են երկարացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։ Իշխանական պատգամավորը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքի համաձայն 3-6 տարի է, երկարեցվի՝ ընդհուպ 15 տարի։
ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասում է՝ թմրանյութերի շրջանառության համար նախատեսված 3-6 տարի պատիժն անհամաչափ է. «Պետք է լինի սպանության կամ սպանության փորձի պատժի չափով, օրինակ՝ մինչև 15 տարի»։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ լսումների ժամանակ հայտարարեց, որ դատարանից դատավորը գրավի դիմաց բաց է թողնում տվյալ արարքը կատարողին, քանի որ դա ծանր հանցագործություն չի համարվում, պետք է համարվի ծանր հանցագործություն, որպեսզի դատավորը, ով ստորագրությամբ բաց է թողնում, իմանա, որ չենք թողնելու»,- ասաց նա։
Իսկ ե՞րբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ. Սարգսյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է. «Խմբակցությունում պետք է քննարկենք, հետո` կառավարության մեր գործընկերների հետ և նոր դնենք շրջանառության մեջ։ Ճիշտ է, երկար կտևի, բայց կարևոր է սրա մասին խոսելը, որպեսզի թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մարդիկ իմանան՝ խիստ պատժվելու են»,- ասաց Սարգսյանը:
Թերևս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեծ դիմադրություն չցուցաբերի այս նախագծի մասով՝ հաշվի առնելով անցյալում թմրանյութերին նրա առնչությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան