Թուրքիայում դեպի Կապադովկիա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Թուրքիայի Աքսարայ նահանգում տուրիստական ավտոբուսի վթարի զոհ է դարձել երկրի յոթ քաղաքացի, ևս 33-ը վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Ժամը 7.00-ի սահմաններում (ժամը համընկնում է Մոսկվայի ժամանակով) վարորդը կորցրել է կառավարումը և ավտոբուսը շրջվել է Աջըպինար գյուղի մոտ։ Ավտոբուսը ուղևորներ էր տեղափոխում Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր գավառից դեպի Նևշեհիր նահանգ, որը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների շրջանում հայտնի է Կապադովկիայի տեսարժան վայրերով։
«Ցավոք, վթարի հետևանքով մեր քաղաքացիներից 7-ը զոհվեցին, 33-ը վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,-գրել է նախարարը։
Էրլիքայան պարզաբանել է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է 41 ուղևոր, երկու վարորդ և ուղեկցորդ։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր վթար Շիրակի մարզում
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարի վերաբերյալ
- Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին