Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
Երևանը ցանկանում է ուղիղ շփվել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման արդյունքներն ամփոփելիս։
«Կան նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր։ Ռուսաստանն ակտիվորեն նպաստեց այս գործընթացի մեկնարկին, և մեզ միացան նաև մեր իրանցի հարևանները։
Ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվեն թուրքերի հետ և հասկանան, թե ինչ է պետք անել։
Ինձ թվում է, որ դա ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, ուստի մենք առաջարկել ենք այդ հարցերը դիտարկել որպես ամբողջություն և խրախուսել ներգրավված երկրներին հնարավորինս արագ համաձայնության հասնել, իսկ մենք, իր հերթին, տվյալ դեպքում Ռուսաստանն ու Իրանը, պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, եթե լինի անմիջական մասնակիցների շահագրգռվածությունը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
- Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան
- «3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
- Ստամբուլում Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ հանդիպումը
- Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի
- Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային հանդիպմանը․ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան