Եթե Գագիկ Խաչատրյանը չլիներ ու այս հիվանդություններով որևէ այլ անձ լիներ, վաղուց թույլ էին տվել, որ մեկնի. Փաստաբան
«Այն հիվանդությունը, որն արձանագրված է Գագիկ Խաչատրյանի մոտ, նույնիսկ դատարանում փորձագետների հարցաքննությամբ հաստատվեց, որ կյանքին է վտանգ սպառնում, եթե վիրահատության չենթարկվի»,- Հակակոռուպցիոն դատարանում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ մասնագետներն ասում են՝ այլևս մեծ հարց է՝ կարո՞ղ են շտկել հաշմանդամությունը, թե ոչ, հիմա արդեն կյանքի խնդիր է, ամեն պահ կարող է նույնիսկ մահ առաջանալ. «Այս վիճակում է Գագիկ Խաչատրյանը։ Փորձագետն ասում է՝ նույնիսկ ժամերի, օրերի վտանգ կա»։
Փաստաբանի խոսքով, կառավարությունը, որպես Եվրոպական կոնվենցիան վավերացրած մարմին, Սահմանադրության մեջ նշում կատարած մարմին, պարտավոր է ապահովել անձի կյանքի իրավունքը։
«Եթե դու ունես պարտավորություն և թույլ չես տալիս, որ անձը մեկնի բուժման, իսկ Հայաստանում էլ հնարավորություն չունես ապահովելու, ուրեմն դու ես պատասխանատուն լինելու այս կյանքի իրավունքին։
Եթե այն ժամանակ, մենք դիմեցինք Եվրոպական դատարան և Եվրոպական դատարանը որոշեց ու դրա հիման վրա կալանքից ազատեցին Գագիկ Խաչատրյանին, այն ժամանակ էլ ասում էին՝ ոչ մի խնդիր չկա, հիվանդություն չունի, ոչինչ որ կալանքի տակ է։
Հիմա էլ երկար ժամանակ ասում են՝ մի հատ էլ փորձաքննություն, մի հատ էլ փորձաքննություն։
Իրենք փորձաքննություն են նշանակում, ստանում են եզրակացություն, որ ունի վիրահատության կարիք, որը Հայաստանում հնարավոր չէ ու իրենք անտեսում են իրենց եզրակացությունը»,- ասաց Ե. Սարգսյանը։
Ըստ նրա, մեղադրող կողմի խնդիրն է թույլ չտալ, որ Գ.Խաչատրյանը մեկնի բուժման, բայց դա ոչ միայն հանգեցրել է հաշմանդամության, արդեն կյանքի վտանգի է հանգեցրել, ինչն անթույլատրելի է։
«Եվրապական դատարանը հարցեր է ուղղել և մեզ, և կառավարությանը, հարցերի պատասխանները ուղարկելուց հետո, եթե Եվրոպական դատարանը որոշի, որ լրացուցիչ հարցերի կարիք չունի, որոշում կկայացնի»,- ասաց նա։
Ե. Սարգսյանի կարծիքով, սա անձի վերաբերյալ գորրծ է, ոչ թե կոնկրետ քրեական գործ. «Այս գործը չեն քննում այնպես, որ մեջն ինչ փաստեր կա, քննվում է այն իմաստով, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործ է։ Ամեն ինչ պայմանավորված է դրանով։ Եթե Խաչատրյանը չլիներ ու այս հիվանդություններով որևէ այլ անձ լիներ, վաղուց թույլ էին տվել, որ մեկնի վիրահատություն։
Անհանգստություն կա, որ Գագիկ Խաչատրյանը կարող է մեկնել ու չվերադառնալ։ Տասը անգամ թույլ են տվել՝ մեկնել է, վերականգնողական կուրս է ստացել, վերադարձել է։ Վիրահատության թույլտվություն չեն տվել, բայց վերականգնողական կուրսի թույլտվություն տվել են։ Այն պահից, երբ արգելեցին մեկնի վերականգնողական կուրսերի, վիճակը վատթարացավ, չի կարողանում ներկա լինել նիստերին»։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գագիկ Խաչատրյանին Հայաստանից ելքի ու վիրահատության թուլտվություն տրվի։ Մեղադրող կողմն էլ միջնորդել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար նոր փորձաքննություն նշանակել։
Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ դատական նիստերին Գագիկ Խաչատրյանը դատարան էր տեղափոխվում շտապօգնության մեքենայով, բժիշկների ուղեկցությամբ։ Նա անվասայլակով էր։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրողի ներկայացրած միջնորդությունն անհիմն է, Գագիկ Խաչատրյանին մուտքի թույլտվության և վիրահատության ձգձգման միտում ունի. Պաշտպան
- Աննա Վարդապետյանը Գագիկ Խաչատրյանի ամերիկյան տան գործով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին
- Բանակցում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բռնագրավված առանձնատան վաճառքից գումարը վերադարձվի ՀՀ-ին
- Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
- Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի,դատարանը մերժել է միջնորդությունը
- Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են, նա չներկայացավ դատարան
- Դատական նիստն ընդմիջվեց Գագիկ Խաչատրյանին ցավազրկող ներարկելու համար
- Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Այն, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետ կապ չունի. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան