Կոբախիձեն եվրաինտեգրման կասեցման մասին ԵԽ հայտարարությունը կողմնակալ է գնահատել
ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիություն Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին, այն դեպքում,երբ Մոլդովան և Ուկրաինան հիշատակվում են դրականորեն, կողմնակալ է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Միևնույն ժամանակ, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ, որտեղ հեռուստաալիքներն ու քաղաքական կուսակցությունները փակվում են մեկը մյուսի հետևից (Եվրախորհրդի որոշման մեջ), դրական գնահատականներ են տրվում։ Այնտեղ կոռուպցիան ծաղկում է, կան սարսափելի խնդիրներ, ինստիտուտները ծայրաստիճան թուլացած են, մեդիաբազմազանություն չկա։ Մյուս կողմից էլ Մոլդովան մնում է ԱՊՀ անդամ։ Այստեղ հիմնականը օբյեկտիվությունն է, որը հասարակությունը չի տեսնում»,-ասել է Կոբախիձեն:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի արգելափակվեց
- Կոբախիձեն վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին