Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման արդյունքներն ամփոփելով։
«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան։ Այսօր մենք նույնպես շատ խոսեցինք այս մասին։ Եվ մենք, և թուրքերը, և իրանցիները, առաջարկել ենք մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին, օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը ավարտելու համար»,- ասել է Լավրովը։
«Մենք հիշեցրեցինք նախապատրաստական աշխատանքները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների, փոխվարչապետների մակարդակով, ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների սահմանազատման և մի շարք այլ թեմաներով»,- ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան
- «3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
- Ստամբուլում Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ հանդիպումը
- Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան