Արցախում կորցրել ենք ավելի քան երեք տասնյակ թանգարան. Սերգեյ Շահվերդյան
2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, նաև թանգարանների կատալոգները. 6 թանգարան՝ Շուշի քաղաքում, 8 արվեստի գործերի հավաքածու՝ ևս Շուշիում, 4 թանգարանային հավաքածու՝ Հադրութի շրջանում։ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա հայտնեց, որ 2023թ. բռնի տեղահանության հետևանքով Արցախում կորուսյալ թանգարանների թիվը առնվազն 14-ն է՝ Ստեփանակերտում մասնակիորեն 3 թանգարանային հավաքածու, 3 արվեստի գործերի հավաքածու, Մարտակերտում՝ 2, Ասկերանում՝ 2 ու Մարտունու շրջանում՝ 3 թանգարանային հավաքածուներ։ Ս.Շահվերդյանն ասաց, որ իրեք չեն հավաքագրել մասնավոր հավաքածուները։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում բախվել են մի խնդրի. «Ընդհանուր արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող պետական մարմինների վերաբերմունքի վրա։ Ցավոք, այսօր այստեղ չեն ԿԳՄՍ նախարարության ներկայուցիչները, որ իրենց ասեմ հետևյալը. վաղը կարող է պետական քաղաքականությունը փոխվի, պետական մարմիններն իրենց տրամադրության տակ չեն ունենալու անհրաժեշտ նյութեր, որովհետև «տնային աշխատանքը» չեն կատարել։ Կգա պահ, երբ մեզ անհրաժեշտ կլինեն փաստական տվյալներ, և այդ տվյալները մենք չենք ունենալու»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր չկա ընդգծված քաղաքականություն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը. Համլետ Պետրոսյան
- Ալիևի հրամանով ոչնչացվում են Արցախում եկեղեցիների, խաչքարերի հայերեն արձանագրությունները. Լեռնիկ Հովհաննիսյան
- ԱԺ-ում Արցախի մշակութային ժառանգության պահպանության թեմայով քննարկմանը կառավարությունից որևէ մեկը չի մասնակցուէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան