JPost. Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է ՄԱԿ-ի աշխատակցի անձնագիր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակցի անձնագիրը։ ՏԱՍՍ-ը գրում է,որ այդ մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։
Նրա խոսքով՝ իր անձնական իրերի թվում են եղել «Մենտոս» կոնֆետներ և 40 հազար շեքել (մոտ 10,7 հազար դոլար)։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հոկտեմբերի 17-ին հայտնել են, որ Սինվարը սպանվել է հոկտեմբերի 16-ին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան