Ստամբուլում ձերբակալվել է 20-ից ավել նորածնի մահվան գործով մեղադրվող 22 բժիշկ
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ստամբուլի կլինիկաներում հանցավոր սխեմա կազմակերպած բժիշկների հանցախմբի գործով դատարանը ձերբակալել է 22 մեղադրյալի, որոնց գործողությունների պատճառով ավելի քան 20 երեխա է մահացել։
«Հետաքննությունը սկսվել է 2023 թվականի մայիսի 21-ին Բույուքչեքմեջեի շրջանի դատախազության կողմից՝ մի շարք մասնավոր կլինիկաներում անմարդկային և ոչ ադեկվատ պայմանների պատճառով երեխաների մահվան վերաբերյալ բողոքներ ստանալուց հետո, 22-ը ձերբակալված են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Թունչը X սոցիալական ցանցում։
Նա նշեց, որ դատախազին սպառնացող ութ անձի նկատմամբ առանձին հետաքննություն է սկսվել, նրանցից հինգը ձերբակալվել են։
Ստամբուլի դատախազները մեղադրյալների համար պահանջում են 10-ից 589 տարվա ազատազրկում։ Խմբի գործում ներգրավված են տասնյակ կասկածյալներ, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Ֆիրաթ Սարին, ով մանկաբույժ էր աշխատում Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի հիվանդանոցում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի անդամները նորածինների ծնողներին ստիպել են գնալ «բժիշկների» ընտրած մասնավոր հիվանդանոցներից մեկը, որտեղ երեխաներին տեղավորել են նորածնային բաժանմունքներ։
Այսպիսով, բժիշկները 3-4 անգամ ավելի շատ գումար են ստացել, քան պետական հիվանդանոցում, այդ թվում՝ երեխաներին սպասվածից մի քանի անգամ ավելի երկար թողնելով հիվանդանոցներում:
Գործի շրջանակներում հետաքննվում է առնվազն 21 նորածնի մահվան դեպքը։
Լրատվամիջոցները հրապարակել են գործով ներգրավված 19 մասնավոր հիվանդանոցների ցուցակը, Թուրքիայի առողջապահության նախարարն ասել է, որ դրանցից երկուսի գործունեությունը արդեն կասեցվել է, ցուցակը կընդլայնվի։
Մեղադրող կողմը կարծում է, որ մահվան պատճառը եղել են վարակները, որոնցով երեխաները վարակվել են նորածնային բաժանմունքներում, ինչպես նաև հիվանդանոցներում բժիշկների պակասը, որոնց հետ հանցավոր խմբի անդամները համաձայնել են. Երեխաներին հաճախ խնամում էին բուժքույրերը, ովքեր իրենց բժիշկ էին ներկայացնում։
Բանդայի մի շարք անդամներ մեղադրվում են հիվանդանոցներից թմրանյութեր վաճառելու մեջ։
Մեղադրական եզրակացությունը բաղկացած է գրեթե 500 էջից և ի թիվս այլ բաների պարունակում է «բժիշկների» խոսակցությունների սղագրությունները, որոնք հաճախ ծաղրում էին նորածինների ծնողներին, որոնց կյանքին վտանգ էր սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում դեպի Կապադովկիա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
- Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան