Ստամբուլում կայացած հանդիպման կողմերը հանդես են եկել «3+3» ձևաչափի հետագա ամրապնդման օգտին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցներին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Անդրկովկասում համագործակցության զարգացման «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում ուրբաթ օրը Ստամբուլում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Վրաստանի ներկայացուցիչը հանդիպմանը չի մասնակցել։
Նախատեսվել են համատեղ միջոցառումներ, որոնք կարող են լրացուցիչ խթան հաղորդել հարթակի զարգացմանը ներառական և հավասար հիմունքներով։ Նախարարներին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպման արդյուքներով երկրները ընդունել են համատեղ հայտարարություն»,- ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության առանցքային ասպեկտները և դիտարկել միջազգային կյանքի ամենահրատապ խնդիրները։
«Կողմերը հանդես են եկել «3+3» ձևաչափի հետագա ամրապնդման օգտին՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանի երկրների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ՝ խթանելով փոխշահավետ համագործակցությունը առևտրի, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկայի և հաղորդակցության, մշակութային և հումանիտար ոլորտներում»,-տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
- «3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
- Ստամբուլում Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան