Փաշինյանի քոմենթը, սմմ-շիկին փոխելու առաջարկն ու CupCat-ը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեքենայի մեջից ցուցադրելով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը։
Օգտատերերից մեկն արձագանքել է. «Բայց քո կես մլրդանոց ավտոյի տեքսն էլ վատ չի, ապեր»։
Փաշինյանն արձագանքել է. «Aram Tovmasyan ջան, եթե կես միլիարդ է Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից։ Համաձայն ե՞ք։ Կամ՝ ով կուզի»։
Հաջորդ մեկնաբանությամբ էլ բացատրել է, թե ոնցէ հասցնում քոմենթին արձագանքել. «Հիմա այցի եմ, մեքենայի մեջ շատ ժամանակ ունեմ, կարդում եմ ինչ եք գրել։ Կներեք, որ չեմ պատասխանել:) Միշտ չի, որ ստացվում է»։
Ինչևէ, օգտատերերը ստիպված են եղել Փաշինյանին հիասթափեցնել՝ նշելով, որ ճանապարհը ոչ մի կերպ կահավորված չէ։
«Շատ վատ ճանապարհ է, կարելի էր ավելի լայն (2 երթուղիներով ամեն կողմից) սարքել, չէ որ ճանապարհը միշտ ապագայի համար է արվում, իսկ ապագայում բնակչության թվի ավելացման հետ զուգընթաց այս և այլ շատ ճանապարհներ Հայաստանում պիտի վերափոխվեն,լայնացվեն ու արդիականացվեն,բայց դե դուք միայն ԱՅՍՕՐՎԱ մասին եք մտածում»։
Շատ օգտատերեր էլ նշել են իրենց բնակավայրերի անուններն ու Փաշինյանին հրավիրել այնտեղ՝ ցույց տալու ճանապարհներ վատ վիճակը։
Գրառման ներքո մեկնաբանություններ թողած օգտատերերից մի քանիսի համար էլ ոչ պրոֆեսիոնալ է տեսանյութի վերջում CupCat հավելվածի անունը երևալը, նրանցից մեկն օրինակ, առաջարկել է փոխել smm մասնագետին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին