Թե ինչպես է ինքնասպան եղած զինծառայողը կրակել իր գլխին, հետո կրծքավանդակին՝ փորձագետներն էլ չեն հասկանում. Իրավապաշտպան
«Մեր ուսումնասիրություններով 2024 թվականին ԶՈւ-երում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից 4-ն է միայն եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով»,- «Մեդիակենտրոն»-ի մամուլի սրահում անցկացված «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ․ ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկմանը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի վերջին լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ բանակում զոհերը 26-ն են եղել, որից 5-ը ինքնասպանություն։
Նազելի Մովսիսյանի խոսքով, ոչ մարտական պայմաններում մահվան դեքերը նախորդ տարիների հետ համեմատած շատ մեծ է։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի արձանագրվել էր ոչ մարտական պայմաններում 64 մահվան դեպք և 19 դեպք՝ հրադադարի ռեժիմի հետևանքով։
«Համեմատելով վերջին 10-12 տարվա դինամիկան՝ արձանագրում ենք, որ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են ավելի քան 80%։
Իրավապաշտպանը նշեց, որ պաշտոնական և իրենց հրապարակած վիճակագրության տարբերության պատճառն այն է, որ 2017 թվականից հետո զինծառայողների մահվան զինվորական ծառայությունների հետ կապված և չկապված դեպքեր տարանջատվել են։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ նշեց.« Ինքնասպանությունների մասով մենք մեր պրակտիկայում ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ունեցողի դեպքը, այդ թվում՝ կրծքավանդակին և գլխին ունեցած, որակել են ինքնասպանություն։ Թե ինչպես է մարդը կրակել իր գլխին, հետո կրծքավանդակին՝ անհասկանալի է, նույնիսկ փորձագետները չեն կարողանում հասկանալ, բայց միևնույնն է՝ որակվում է որպես ինքնասպանություն»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն
- Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- ՄԻՊ-ին առընթեր խորհրդում ԶՈՒ պատասխանատուների հետ քննարկվել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան