«Պատմության լավագույն ֆիլմերից մեկը». առաջին հանդիսատեսը հիացած է «Գլադիատոր 2»-ով
Հոկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռիդլի Սքոթի պատմական էպոսի շարունակության՝ «Գլադիատոր 2» ֆիլմի վաղ պրեմիերան։
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են առաջին ֆիլմում ներկայացված սյուժեից 25 տարի անց, իսկ գլխավոր հերոսն է Լուցիոսը՝ Կոմոդի եղբորորդին։
Ֆիլմը ցուցադրվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի և SAG արհմիության անդամներին, որոնք հիմնականում հիացած են։ Առաջին հանդիսատեսը բարձր է գնահատել էպիկական գործողությունների տեսարանները, Փոլ Մեսքալի և Դենզել Վաշինգտոնի դերասանական խաղը, Հարի Գրեգսոն-Ուիլյամսի երաժշտությունը և իրադարձության մասշտաբները։
««Գլադիատոր 2»-ը ոչ միայն տարվա լավագույն ֆիլմն է, այլև պատմության լավագույն ֆիլմերից է: Սա այն ֆիլմերից է, որը վերակենդանացնում է սերը կինոյի նկատմամբ։ Այն գերազանցում է սպասելիքները, դերասանական խաղը հիանալի է (Դենզել Վաշինգտոնը հաստատ ևս մեկ «Օսկար» կստանա), երաժշտությունը նույնքան հիանալի է»,- նշվել է ֆիլմի մասին։