Դատախազության աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվը ընդամենը 1%-ով ավելացել է. Հարցում
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ:
Դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7%-ը), 25%-ը` ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 28%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 28%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 26%-ը, 2023 թվականի մարտին՝ 26%-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:
«Այսպիսով, 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշը, 2023 թվականի մարտին անցկացված հարցման ցուցանիշի համեմատ, աճել է 5 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ անձանց ցուցանիշը՝ 1 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ չլինող անձանց ցուցանիշը պակասել է 7 տոկոսային կետով, ընդհանրապես գոհ չլինող անձանց ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով»,-նշում են հանրային կապերի բաժնից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան