Հայաստանում մեկ ամսում կենդանիների կողմից տուժել է 967 մարդ
Հայաստանում օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել է կենդաների կողմից տուժելու 967 դեպք։ Նման տվյալներ է ներկայացրել Վիճակագրական ազգային կոմիտեն՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին» հրապարակման մեջ։
Ըստ այդ, կենդանիների հարձակման զոհ է դարձել մինչև երկու տարեկան 253 երեխա, 3-6 տարեկան՝ 89 երեխա։ Կենդանիների հարձակումիկց տուժածների 55.2 տոկոսը եղել են մինչև 18 տարեկաններ։
Կենդանիների կողմից տուժելու դեպքերից 322-ը գրանցվել է գյուղական վայրերում։
ԱՎԿ-ն չի մանրամասնել, թե հատկապես որ կենդանիների կողմից են մարդիկ տուժել, վայց հաշվի առնելով մամուլի հրապարակումները, կարելի է ենթադրել, որ մարդիկ առավել հաճախ տուժում են շների հարձակումներից։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս պաշտպանվել թափառող շների հարձակումից.Կինոլոգի խորհուրդները
- Թափառող շների ոհմակը պատուհաս է դարձել Հաղթանակի բնակիչների համար
- Ինձ հայտնի առնվազն 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակման. Փաստաբան