Երբ ԶԼՄ-ներ չկան, նրանք անկեղծ են. Լուկաշենկոն մանրամասներ է ներկայացրել Արևմուտքի ներկայացուցիչների հետ բանակցություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետաքրքիր, ծանր ու բարդ բանակցություններ է ունեցել արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ։
«Իրականում նրանք նախանձում են բելառուսներին»,-բելառուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, ինքը խոսել է Արևմուտքի պաշտոնյաների հետ ու հասկեցել, թե ինչքան ուշադիր են նրանք հետևում իրենց, ինչպես են ուսումնասիրում իրենց սխալներն ու հաջողությունները։
«Երբ չկան լրատվամիջոցներ, նրանք խոսում են ազնիվ ու անկեղծ, գիտե՞ք, ամենահարուստ երկրներն էին ներկայացված, մեզ նախանձում են, որ մենք գիտենք աշխատել, ապրել, տոնել, որ մենք՝ չափերով փոքր երկիրը, գտել ենք մեր ճանապարհը դեպի զարգացում, և մենք արժանապատվորեն անցել ենք դրա միջով»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին